Մատչելիության հղումներ

Կոուտինյոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Բավարիա»


Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն, արխիվ:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն, արխիվ:

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կատալոնական ակումբից Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու պայմանագիր է կնքել:

«Մեր ակումբը և «Բայերնը» համաձայնացրել են 2019-20 թվականների մրցաշրջանում Կոուտինյոյին վարձով փոխանցելու պայմանագիրը, այդ պայմանագրվ «Բայերնը» կարող է նաև 120 միլիոն եվրոյով գնել Կոուտինյոյին»- հայտատրարել է «Բարսելոնայի» ղեկավարությունը:

27-ամյա Կոուտինյոն 2018 թվականին 120 միլիոն եվրոյով է լրացուցիչ 45 միլիոն եվրոյի տարբեր բոնուսներով է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»:

Այդ ակումբում բրազիլացին անցկացրել է 76 խաղ, խփել է 21 գոլ, երկու անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, սակայն հիմնական կազմում մշտական տեղ չի վաստակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG