Մատչելիության հղումներ

Բժիշկները հեռացրել են Յունկերի լեղապարկը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ յուները, արխիվ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ յուները, արխիվ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ներկա չի լինի այս շաբաթ Ֆրանսիայում գումարվող «մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:

Ըստ Բրյուսելից ստացված հաղորդագրության, դա կապված է առողջական վիճակի հետ: Անցած շաբաթավերջին բժիշկները Լյուքսեմբուրգում հեռացրել են Յունկերի լեղապարկը:

«Բժիշկներն ընդգծել են, որ նա {Յունկերը} չի կարող այս շրջանում որևէ ուղևորություն կատարել: Ուստի, նա չի կարողանա մասնակցել «մեծ յոթյնակի» հագաթնաժողովին: Նա առաջիկայում այս մասին կհայտնի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին»,- ասել է Յունկերի խոսնակ Նատաշա Բերտոն:

Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կազատի այս տարվա հոկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG