Մատչելիության հղումներ

Ղազախստանում սիբիրախտի դեպքեր են արձանագրվել


Սիբիրախտի հարուցիչը՝ Bacillus anthracis
Սիբիրախտի հարուցիչը՝ Bacillus anthracis

Ղազախստանում՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանից 100 կիլոմետր արևելք գտնվող Օլգինկա գյուղում 5 բնակիչների մոտ սիբիրախտ են ախտորոշել:

Հիվանդները հոսպիտալացվել են: Վարակի տարածումը կանխելու համար իշխանությունները գյուղում և հարող շրջաններում կարանտինի ռեժիմ են սահմանել:

2016 թվականին Կարագանդայի շրջանում սիբիրախտի հետևանքով երկու մարդ է մահացել: Սիբիրախտի դեպքում հակաբիոտիկներ են նշանակում, բուժման կուրս չանցնելու դեպքում մարդը կարող է մահանալ այդ վարակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG