Մատչելիության հղումներ

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Էմանյուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր երկրի հարավում` Բորմ-լե-Միմոսա գյուղի մոտ գտնվող Ֆոր-դը-Բրեգանսոն ամառանոցի համալիրում ընդունում է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:

Հանդիպման օրակարգում առանցքային խնդիրը Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է: Բացի այդ, երկու նախագահները կքննարկեն Սիրիայի իրավիճակը:

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտությունը դադարեցնելու գործում:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների միջև սկիզբ է առել պատերազմ, որի ընթացում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:

Զելենսկին Պուտինին առաջարկել է շարունակել բանակցությունները «նորմանդյան ձևաչափով», որով քննարկումներին մասնակցում են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG