Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետն այցելում է Ուկրաինա


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կնոջ հետ երեկ երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա:

Սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա վերջին 20 տարիների ընթացքում։

Նեթանյահուն հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որոնք երկուսն էլ հրեական արմատներ ունեն:

Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի, այսօր առավոտյան Նեթանյահուն և Զելենսկին բանակցություններ կանցկացնեն նախագահական նստավայրում, որոնց կհաջորդի երկկողմ փաստաթղթերի ստորագրումը:

Երկու պետությունների ղեկավարներն այսօր կայցելեն Բաբի Յար հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ 1941 թվականին այդ վայրում նացիստների կողմից սպանված ավելի քան 33 հազար հրեաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG