Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը չի փոխվի


Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը հասնում և գերազանցում է +38 աստիճանը
Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը հասնում և գերազանցում է +38 աստիճանը

Օգոստոսի 19-23-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին երկրի ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այսօր ժամը 14-16-ը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG