Մատչելիության հղումներ

Պակիստանում գազազած ամբոխը ոստիկանական բաժանմունք է հրդեհել


Օգոստոսի 18-ին Պակիստանում գազազած ամբոխը ոստիկանական բաժանմունք է հրդեհել: Զայրացած մարդիկ հայտարարել են, որ ոստիկանությունը ընդունակ չէ պաշտպանել քաղաքացիներին ու բացահայտել հանցագործությունները:

Երկրի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի ունեցած միջադեպի պատճառը 4-ամյա տղայի մահն է: Մեկ ամիս առաջ երեխան ենթադրաբար առևանգվել էր իրենց տան մոտ խաղալիս, իսկ այսօր առավոտյան նրա քայքայված մարմինը հայտնաբերվել է դաշտում:

Տեղի ոստիկանապետը հանդարտության կոչ է արել, հավաստիացնելով, որ ամեն ինչ արել են անհետացած երեխային գտնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG