Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Քաբուլում հարսանիքի ժամանակ իրականացված պայթյունի հետևանքով


Շաբաթ գիշերը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով 63 մարդ է զոհվել, ավելի քան 180 մարդ վիրավորվել է: Հարսանիքին մոտավորապես 1200 հյուր կար: Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի առավելապես շիա մահմեդականներով բնակեցված թաղամասում:

Թալիբան շարժումը հերքել է իր առնչությունը այդ հարձակմանը, պնդելով, որ երկրում խաղաղություն հաստատելու համար նախապատրաստվում են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է հարձակումը՝ այն համարելով «բարբարոսություն»: Թվիթերում այսօր նա գրել է, որ Թալիբանը չի կարող ազատվել պատասխանատվությունից, քանի որ «պլատֆորմ են տրամադրում» ահաբեկիչներին:

Աշրաֆ Ղանին անվտանգության հարցերով շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG