Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է հիմնել


Նիկա Գվարամիա, արխիվ
Նիկա Գվարամիա, արխիվ

Վրացական «Ռուսթավի 2» հայտնի հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտնել է նոր հեռուստաընկերություն հիմնելու մասին:

«Հիմնվել է «Գլխավոր ալիք» հեռուստաընկերությունը: Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը և տնօրենը ես եմ՝ Ձեր ծառան: Շատ շուտով մենք եթերում կլինենք, ավելի վաղ՝ քան կարծում եք», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Գվարամիան, նաև կոչ անելով դրամական փոխանցումներ կատարել նոր հեռուստաընկերության հաշվեհամարին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներից համարվող Գվարամիան կորցրեց «Ռուսթավի 2»-ը, երբ այն անցավ նախկին սեփականատեր Կիբար Խալվաշիին:

Անցած հուլիսին Վրաստանի իրավապահները Նիկա Գվարամիային մեղադրանք են առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG