Մատչելիության հղումներ

Իտալիայի ՆԳ նախարարը արգելել է անօրինական միգրանտների ափհանումը


Միգրանտներ տեղափոխող փրկարար նավ Իտալիայի ափին մոտ, արխիվ
Միգրանտներ տեղափոխող փրկարար նավ Իտալիայի ափին մոտ, արխիվ

Իտալիայի ափին մոտ կանգնեցվել է «Open Arms» կոչվող փրկարար նավը, որի վրա 134 միգրանտ է գտնվում: Նավը խարիսխ է գցել Լամպեդուսա կղզու ափից ոչ հեռու:

Այդ կղզին Աֆրիկայից ամենամոտը գտնվող եվրոպական տարածքն է ու անօրինական միգրանտները ծովով առաջին հերթին փորձում են այդտեղ հասնել: Իսպանական ոչ կառավարական կազմակերպության նավի վրա գտնվող միգրանտները Լիբիայից դուրս են եկել երկու շաբաթ առաջ, բայց նրանք հանդիպել են Իտալիայի ներքին գործերի նախարարի կոշտ հրահանգին: Աջ հայացքներով հայտնի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին հրահանգել է չթույլատրել միգրանտների ափհանումը:

Եվրոպական մի քանի երկրներ նրանց ընդունելու պատրաստակամություն են հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG