Մատչելիության հղումներ

8 զոհ Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով


Հրդեհ Tokyo Star հյուրանոցում, Օդեսա, 17-ը օգոստոսի, 2019 թ.
Հրդեհ Tokyo Star հյուրանոցում, Օդեսա, 17-ը օգոստոսի, 2019 թ.

8 մարդ է զոհվել, տասից ավելին տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում անցած գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Հյուրանոցի ադմինիստրացիան հայտնել է, որ հրդեհը սկսվել է կեսգիշերից անց, սակայն հրդեհի պատճառը չի նշում: Հաղորդագրությունում նաև նշված չէ, թե այդ պահին քանի մարդ կար հյուրանոցում: Tokyo Star հյուրանոցը 273 համար ունի:

Հրշեջները 3 ժամ պայքարելով հրդեհի դեմ կարողացել են հանգցնել այն: Այրվել է մոտավորպես 1000 քառակուսի մետր տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG