Մատչելիության հղումներ

Թրամփը քննարկել է Գրենլանդիան գնելու հարցը


Գրենլանդիա, 14 օգոստոսի, 2019թ.
Գրենլանդիա, 14 օգոստոսի, 2019թ.

Օգնականներից մի քանիսը նշել են, որ դա «անլուրջ խոսակցություն է եղել»:

Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների հետ քննարկել է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Օգնականներից մի քանիսը նշել են, որ դա «անլուրջ խոսակցություն է եղել»:

Մինչդեռ, Wall Street Journal պարբերականը օգոստոսի 15-ին հաղորդել է, որ Թրամփը մի քանի անգամ է արծարծել Գրենլանդիան գնելու հնարավորությունը:

«Թրամփն օգնականներին հարցրել է, թե արդյոք Ամերիկան կարող է ձեռք բերել Գրենլանդիան, լսել է նրանց պարզաբանումներն այդ տարածքի բնական հարստությունների և ռազմավարական նշանակության մասին: Օգնականներից երկուսի փոխանցմամբ, Թրամփը Սպիտակ տան խորհրդականին խնդրել է ուսումնասիրել խնդիրը»,- գրել է Wall Street Journal-ը:

Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է, որտեղ բնակվում է մոտ 56 հազար մարդ: Տեղական վարչակազմը տնօրինում է ներքին հարցերը, սակայն արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը Դանիան է իրականացնում:

Միացյալ Նահանգները Գրենլանդիայում ունի խոշոր ռազմակայան: 1946 թվականին ԱՄՆ-ը Գրենլանդիայի համար Դանիային առաջարկել է 100 միլիոն դոլար, սակայն Դանիան մերժել է գործարքը:

Արձագանքելով Wall Street Journal-ի հաղորդագրությանը, Դանիայի արտաքին գործոց նախարարությունը Թվիթերում գրել է.- «Մենք բաց ենք բիզնեսի համար, սակայն մենք չենք վաճառվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG