Մատչելիության հղումներ

«Մոսկվան մշտապես խոչընդոտում է Ղրիմի հարցի լուծումը»


Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը, Կիև, 27-ը հուլիսի, 2019թ.
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը, Կիև, 27-ը հուլիսի, 2019թ.

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն ասել է, որ ռուսական պրոպագանդան ամեն կերպ խոչընդոտում է Ղրիմի խնդրի լուծումը:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության 65-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում զրուցելով ծառայության թղթակցի հետ, Վոլքերն ասել է, որ Մոսկվան մշտապես խոչընդոտում է Ղրիմի հարցի լուծումը և հետևողականորեն հերքում է Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատականներին աջակցելու հանգամանքը:

Միջազգային համայնքը չի կարողանում Ռուսաստանին ստիպել կատարել 2014-15 թվականների Մինսկի փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:

«Ռուսաստանի մշտապես փորձում է է՛լ ավելի խճճել հարցը և ամեն բան հերքել, դա շատ է բարդացնում հակամարտության կարգավորումը», - ասել է Վոլքերը:

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականին՝ այն բանից հետո, երբ եվրոպամետ ցուցարարները գահընկեց են արել ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Դրանից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է պատերազմ, որի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար մարդ, մեկևկես միլիոն մարդ տեղահանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG