Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը․ ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է:

Ըստ հաղորդագրության, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ՝ 2019-ի մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից ստացել է կաշառք:

Օգոստոսի 15-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով [Կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ] նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG