Մատչելիության հղումներ

Էլվիս Փրեսլիի երկրպագուները նշեցին երգչի մահվան տարելիցը


Գրեյսլենդ, Էլվիս Փրեսլիի տունը, այժմ թանգարան է, Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Գրեյսլենդ, Էլվիս Փրեսլիի տունը, այժմ թանգարան է, Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ

Էլվիս Փրեսլիի երկրպագուները Մեմֆիսում նշել են «ռոք-ն-ռոլի արքայի» մահվան 42-րդ տարելիցը:

Արարողությունը տեղի է ունեցել Գրեյսլենդում, որտեղ ժամանակին բնակվել է լեգենդար երգիչը: Այսօր այնտեղ է գտնվում Էլվիս Փրեսլիի թանգարանը:

Փրեսլին մահացել է 1977 թվականի օգոստոսի 16-ին սրտի կաթվածից, 42 տարեկանում:

Օգոստոսի 15-16-ը Մեմֆիսում ամեն տարի կազմակերպվում է «Էլվիսի շաբաթը»:

Ամեն տարի մոտ կես միլիոն մարդ է այցելում Գրեսյլենդի համալիր, իսկ «Էլվիսի շաբաթվա» օրերին այցելուների թիվը գերազանցում է 20 հազարը:

Էլվիս Փրեսլին Ամերիկայում աստղ է դարձել 1956 թվականին՝ անմիջապես իր առաջին սկավառակը թողարկելուց հետո:

Երգելուց բացի Էլվիս Փրեսլին հաջողությամբ խաղացել է հոլիվուդյան ֆիլմերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG