Մատչելիության հղումներ

Կրեմլում հին ռումբ են հայտնաբերել


Կրեմլ, Մոսկվա
Կրեմլ, Մոսկվա

Կրեմլի տարածքում վերանորոգման աշխատանքների ընթացքում բանվորները Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ են հայտնաբերել:

Սակրավորները Կրեմլի համալիրից հեռացրել և պայթեցրել են ռումբը, տուժածներ և ավերածություններ չկան:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ աշխատանքը չի խոչընդոտել Դաշնության ղեկավարի օրակարգը:

Կրեմլը համարվում է Եվրոպայի ամենահին միջնադարյան ամրոցներից մեկը, այն կառուցվել է 14-17-րդ դարերում:

Կրեմլը Ռուսաստանի արքաների, Խորհրդային Միության և ներկայիս Ռուսաստանի ղեկավարների նստավայրն է: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

1941 թվականին նացիստական Գերմանիայի ուժերը հայտնվել են Կրեմլից մոտ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, սակայն Կարմիր բանակը կարողացել է հետ մղել գրոհը:

Գերմանացիների համար Մոսկվայի համար ճակատամարտում Կրեմլը գլխավոր թիրախներից էր: Գերմանական օդուժը բազմիցս փորձել է ռմբահարել Կրեմլը:

Կրեմլի պալատներից մեկի տանիքը վնասվել է: Մասնագետները ենթադրում են, որ չպայթած ռումբը գերմանական էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG