Մատչելիության հղումներ

Իսրայելն արգելել է ԱՄՆ երկու մահմեդական կոնգրեսականների մուտքը երկիր


ԱՄՆ կոնգրեսականներ Իլհան Օմար (աջից) և Ռաշիդա Թլեյբ, արխիվ
ԱՄՆ կոնգրեսականներ Իլհան Օմար (աջից) և Ռաշիդա Թլեյբ, արխիվ

Իսրայելն արգելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու մահմեդական անդամների՝ Ռաշիդա Թլեյբի և Իլհան Օմարի մուտքը երկիր:

Թլեյբն ու Օմարը հայտնի են նախագահ Դոնալդ Թրամփի և Պաղեստինի հանդեպ Իսրայելի քաղաքականության առնչությամբ կոշտ դիրքորոշմամբ:

Թրամփը Թվիթերում գրել էր, որ Իսրայելը թուլություն կդրսևորի, եթե մահմեդական օրենսդիրներին ընդունի:

Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել է, որ խորապես տխրել է իսրայելական իշխանությունների որոշումից, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերն էլ Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել որոշումը:

Պաղեստինյան ծագումով Թլեյբը և և 12 տարեկանում Սոմալիից Միացյալ Նահանգներ տեղափոխված Օմարն առաջին մահմեդական կանայք են, որոնք ընտրվել են Կոնգրեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG