Մատչելիության հղումներ

«Տեսլա»-ի Շանհայի գործարանը մտադիր է արդեն այս տարեվերջին էլեկտրական մեքենաներ թողարկել


«Տեսլա» ավտոմեքենա
«Տեսլա» ավտոմեքենա

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան «Տեսլա» ընկերությունը մտադիր է Շանհայի գործարանի առաջին արտադրանքը ստանալ այս տարեվերջին:

Շանհայի գործարանը «Տեսլա»-ի առաջին ձեռնարկությունն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս: «Տեսլա»-ն 7 միլիարդ դոլարի ներդրում է կատարում, որը Շանհայի պատմության մեջ արդյունաբերական ամենախոշոր օտարերկրյա ներդրումն է:

Շանհայի քաղաքային իշխանությունների հետ գործարան կառուցելու պայմանագիրը «Տեսլա»-ն ստորագրվել է 2018-ի հուլիսին, հոկտեմբերին տարածք է տրամադրվել, 2019-ի հունվարից շինարարությունը սկսվել է, շենքն արդեն պատրաստ է, հիմա տեղկայվում են սարքավորումները ու արդեն տարեվերջին նախատեսվում է թողարկել առաջին մոդելները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG