Ռուսական Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի մոտ՝ դաշտում: Թռիչքից անմիջապես հետո թռչունների երամը բախվել է օդանավի շարժիչներին՝ վնասելով դրանք:
Մոսկվայից Ղրիմի վարչական կենտրոն Սիմֆորոպոլ ուղևորվող օդանավում 234 մարդ կար՝ 23 մարդ վիրավորվել է, զոհեր չկան:
Արտակարգ վայրէջքի տեղանքը կոչվում է Ռամենսկ, այն ընդամենը մեկ կիլոմետր է հեռու «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանի թռիչքուղուց: Ռուսական լրատվամիջոցները օդանավի՝ առանց զոհերի այստեղ ընկելը անվանել են «Ռամենսկի հրաշքը»: