Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել երկրի արևելյան շրջան։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «Տու-160» ռմբակոծիչները 8 ժամում ավելի քան 6 հազար կիլոմետր ճանապարհ են անցել Սարատովում իրենց տեղակայման բազայից մինչև Անադիր։
Այս գերձայնային ինքնաթիռները կարող են կրել մինչև 12 կարճ հեռահարության միջուկային հրթիռներ և թռչել 12 հազար կիլոմետր առանց լիցքավորման:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ առաքելությունը մաս է կազմում մարտավարական զորավարժության, որը կտևի մինչև շաբաթվա վերջ: Զորավարժության նպատակը ինքնաթիռների տեղակայման վայրից միչև նշանակետ անհրաժեշտ պարագաների տեղափոխումն է։