Մատչելիության հղումներ

«Լիվերպուլ»-ը նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը


«Լիվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 1-ը հունիսի, 2019թ․

Անգլիական «Լիվերպուլ» ակումբը նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողը չորեքշաբթի ուշ երեկոյան Ստամբուլի «Բեշիքթաշ Փարք» մարզադաշտում կայացած դրամատիկ խաղում առավելության հասավ անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի՝ Եվրոպա լիգայի հաղթող «Չելսի»-ի նկատմամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ևս մեկական գոլ թիմերը փոխանակեցին հավելյալ 30 րոպեների ընթացքում: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, երբ «Լիվերպուլ»-ը մեկ գնդակով գերազանցեց մրցակցին՝ իրացնելով առաջին բոլոր հինգ հարվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG