Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Արցախի ՊԲ-ում՝ նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա խնդիրներին


Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, գեներալ-մայոր Աբրահամյանը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ:

ՊԲ հրամանատարը ոլորտում առկա թերացումների վերացման վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG