Մատչելիության հղումներ

Բախտաձեի կարծիքով՝ հնարավոր է հասնել Վրաստանի և Աբխազիայի վերամիավորմանը


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Այսօր լրանում է Վրաստանի և Աբխազիայի միջև պատերազմական գործողությունների 27-րդ տարին: Այդ կապակցությամբ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին ասել է, թե դա եղբայրասպան պատերազմ էր, ընդհանուր ցավ, և պետք է միասին հաղթահարել սպառնալիքները:

«Վրացիներն ու աբխազները ընդհանուր արմատներ ունեն, և մեր ապագան ևս պետք է ընդհանուր լինի», - նշել է Բախտաձեն:

Վրաց-աբխազական ռազմական ընդհարման հետևանքով Թբիլիսին կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի նկատմամբ:

Բախտաձեն համոզմունք է հայտնել, որ խաղաղությամբ և զարգացմամբ անպայման կհասնեն վերամիավորման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG