Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան երկու ընկերությունների նկատմամբ


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) նկատմամբ: Միացյալ Նահանգների առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ վերջինները ներառվել են այն ընկերությունների ցանկում, որոնք, ըստ արժանահավատ տվյալների, վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կամ զբաղվում են գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ շահերին կամ արտաքին քաղաքականությանը:

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել, որոնք ներառված են ամերիկյան «Առևտրային վերահսկողության ցուցակում», և վերստին դրանք արտահանել՝ առանց անհրաժեշտ արտոնագրերի: Ընդ որում, այս ընկերության գործադիր տնօրենը ղեկավարում է նաև սև ցուցակում ներառված հայաստանյան մյուս ընկերությունը՝ «Մարկել»-ը», - ասված է հաղորդագրությունում: Ամերիկյան պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, որ «վերջինս բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»:

Հայաստանյան ընկերություններից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառվել ռուսաստանյան Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը, ինչպես նաև 14 այլ ընկերություններ Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից ու Հոնկոնգից: Ըստ հաղորդագրության՝ այս ընկերություններին այլևս արգելվում է Միացյալ Նահանգներից ապրանքներ ստանալ․ սահմանափակումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ օգոստոսի 14-ից:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG