Մատչելիության հղումներ

«Յաբլոկո»-ի 8 թեկնածուներից 4-ը գրանցվեցին Մոսկվայի դումայի ընտրություններում


Ռուսաստան - Սերգեյ Միտրոխինը Մոսկվայում բողոքի ցույցի ժամանակ, օգոստոս, 2019թ․
Ռուսաստան - Սերգեյ Միտրոխինը Մոսկվայում բողոքի ցույցի ժամանակ, օգոստոս, 2019թ․

Ռուսաստանի «Յաբլոկո» լիբերալ կուսակցության 8 թեկնածուներից 4-ը գրանցվել են Մոսկվայի քաղաքային դումայի հաջորդ ամիս անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար։

Երեկ դատարանը ուժը կորցրած է ճանաչել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ արգելել Սերգեյ Միտրոխինին առաջադրվել ընտրություններում: Միտրոխինի հետ, ով Մոսկվայի դումայի նախկին անդամ է, առաջադրման հնարավորություն են ստացել Եվգենի Բունիմովիչը, Մաքսիմ Կրուգլովը և Դարյա Բեսեդինան։

Դատարանի որոշումը դիտարկվում է որպես զիջում, որը հաջորդել է Ռուսաստանի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարների բողոքի ակցիաներին:

Մոսկվայի ընտրական հանձնաժողովը մերժել է անկախ և ընդդիմադիր թեկնածուների մեծ մասի գրանցումը, պատճառաբանելով, որ նրանց առաջադրման օգտին հավաքված ստորագրությունների մեծ մասն անվավեր են կամ կեղծ։

Չգրանցված թեկնածուները մեղադրում են տեղական ընտրական հանձնաժողովին և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին իշխանության չարաշահման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG