ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մեծ Բրիտանիային աջակցել, եթե վերջինս որոշի Եվրամիությունը լքել առանց համաձայնագրի:
«Բրեքզիթի հարցում մենք ցանկանում ենք օգտակար լինել», - հայտարարել է Լոնդոնում գտնվող ամերիկացի բաձրաստիճան պաշտոնյան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպմանը Բոլթոնը քննարկել է Բրեքզիթից հետո երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունները:
Ջոն Բոլթոնը ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Մեծ Բրիտանիա է այցելում կառավարության փոփոխությունից հետո: