Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հանթսմանին փոխարինելու է Սթիվեն Բիգանը․ լրատվամիջոցներ


Հյուսիսային Կորեայի հարցով Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվեն Բիգան, արխիվ
Հյուսիսային Կորեայի հարցով Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվեն Բիգան, արխիվ

Հյուսիսային Կորեայի հարցով Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվեն Բիգանը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի։ Այս մասին հաղորդում են Fox News-ը և Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները։

Գործող դեսպանը Ջոն Հանթսմանն է, ով թողնելու է այդ պաշտոնը հոկտեմբերի 3-ին։ Հաղորդվում է, որ Հանթսմանը ցանկանում է առաջադրվել Յուտայի նահանգապետի պաշտոնում, որը ժամանակին զբաղեցրել է:

Ջոն Հանթսմանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է 2017 թվականի հոկտեմբերից:

Սթիվեն Բիգանը հայտնի է որպես Ռուսաստանի հարցերով փորձագետ։ Նա աշխատել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG