Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի ԱԳ նախարարը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

Վաղը ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG