Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում կհանդիպի հայ համայնքի հետ


Նիկոլ Փաշինյանը հաջորդ ամիս կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում կհանդիպի հայ համայնքի հետ և հանդես կգա ելույթով: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Փաշինյանը Լոս Անջելեսի հայերին հրավիրեց մասնակցելու քաղաքի Գրանդ Փարկում տեղի ունենալիք հավաքին: «Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրը հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք», - հայտարարեց վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ այցը արդյունավետ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG