Մատչելիության հղումներ

ՊԲ զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում լքել է մարտական դիրքը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա Ադրբեջանում է


Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը, այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությանը:

«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց պաշտպանության նախարարությանը, պնդում են, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այս պահին այլ մանրամասներ չի հայտնում՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG