Մատչելիության հղումներ

Հոլիվուդի աստղը Իտալիային կոչ է անում օգնել միգրանտներին


Միգրանտները նավակով փորձում են մոտենալ Իտալիայի Լամպեդուզա կղզուն, արխիվ

Հոլիվուդի աստղ Ռիչարդ Գիրը հայտարարել է, որ միգրանտներին վատաբանելու փոխարեն Իտալիայի կառավարությունը պետք է օգնի այդ մարդկանց: Այդ մասին նա խոսել է Լամպեդուզա կղզում տեղի ունեցած ասուլիսում:

Իսպանական բարեգործական կազմակերպության նավն ավելի քան մեկ շաբաթ գտնվում է Միջերկրական ծովում, սակայն իտալացիներն արգելում են 160 միգրանտների փոխադրող այդ նավին մոտենալ Լամպեդուզա կղզուն:

«Ես իտալացի չեմ, իտալական ներքաղաքական խնդիրներից շատ բան չեմ հասկանում, բայց ես մի երկրից եմ, որտեղ նույնպես խենթ ու խճճված քաղաքական վիճակ է, մենք էլ ունենք նախագահ, ով վատաբանում է միգրատներին, դրան պետք է վերջ տալ ամբողջ աշխարհում, և դրան վերջ կտրվի, եթե բոլորս պահանջենք»,- ասել է Գիրը:

Մեծ թվով միգրանտներ Աֆրիկայի հյուսիսից խարխուլ նավակներով փորձում են հասնել Եվրոպա: Գրեթե ամեն ամիս տեղի են ունենում վթարներ, որոնց հետևանքով տասնյակ միգրանտներ խորտակվում են Միջերկրականում:

Նավակների մի մասը փորձում է հասնել Լամպեդուզա իտալական կղզի, սակայն Իտալիայի կառավարությունը պնդում է, որ այլևս ի զորու չէ ապաստան տալ միգրանտներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG