Մատչելիության հղումներ

Երևան-Մոսկվա օդանավը չի կատարել չվերթը՝ հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով


Utair ընկերության կողմից շահագործվող Boeing 737-500 օդանավ, արխիվ
Utair ընկերության կողմից շահագործվող Boeing 737-500 օդանավ, արխիվ

Այսօր UTA880 չվերթով Երևանից Մոսկվա մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 օդանավը չի կատարել պլանավորված չվերթը՝ ինքնաթիռում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair-ի հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG