Պակիստանում հորդառատ անձևների առաջացրած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 161 մարդ:
Մոտ երկու տասնյակ մարդ զոհվել է Կարաչիում: 20 միլիոն բնակչություն ունեցող այդ քաղաքում մարդկանց մահվան պատճառ են դարձել ոչ միայն հեղեղումները, այլև տանիքների փլուզումն ու էլեկտրահարումը:
Ենթադրվում է, որ այսօր տեղումները կթուլանան: Հեղեղված շրջաններում բնակիչներին օգնության են եկել Պակիստանի բանակի ստորաբաժանումները և քաղաքացիական պաշտպանության ջոկատները:
Պակիստանցի գիտնական և բնապահպան Քամար Զաման Չաուդրին ասել է, որ հորդառատ անձրևները գլոբալ տաքացման հետևանք են: