Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննում է Օսլոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած հարձակումը


Նորվեգական ոստիկանությունը հետաքննում է Օսլոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած կրակոցները, որոնց հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Իրավապահները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը:

Կասկածյալը, որի անունը չի հաղորդվում, ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայտնի է աջակողմյան հայացքներով և հանդես էր գալիս միգրանտներին դատապարտող կոչերով:

Ձերբակալվածը 20 տարեկան է, նա ներխուժել է մզկիթ և կրակ բացել, սակայն անցորդների օգնությամբ մինչև ոստիկանների ժամանելը չեզոքացվել է։ Հաղորդվում է, որ այդ պահին մզկիթում ընդամենը երեք հոգի կար, որոնցից մեկն է տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG