Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը Իդլիբում ռազմավարական նշանակության քաղաք է ազատագրել


Ալ-Հոբեյթի ազատագրումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի համար մուտք է ապահովում դեպի Իդլիբ նահանգի խոշորագույն քաղաք՝ Խան-Շեյխուն, ինչպես նաև ավելի վերահսկելի է դարձնում Դամասկոս-Հալեպ մայրուղին:

Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով քաղաքը զինյալ խմբավորումներից ազատագրելու գործողությունների ժամանակ երկու կողմի զոհերի թիվը հասնում է ավելի քան հարյուրի:

ՄԱԿ-ի տվյալներով, Իդլիբում Ասադի կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր:

Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ՝ այդ թվում հարյուր հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG