Մատչելիության հղումներ

Գուտերեշը դատապարտել է Բենգազիում տեղի ունեցած հարձակումը ՄԱԿ-ի ավտոմեքենայի վրա


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է նախօրեին Լիբիայի Բենգազի քաղաքում ՄԱԿ-ի ավտոմեքենայի վրա հարձակումը, որի հետևանքով միջազգային առաքելության երկու աշխատակիցներ սպանվել, երեքը՝ վիրավորվել են:

Զոհվածներից մեկը, «Ռոյթերզի» տվյալներով, օտարերկրացի է: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Միջազգային գործակալությունը նշում է, որ Բենգազիում տեղի ունեցած հարձակումը ևս մեկ հարված է ՄԱԿ-ի ջանքերին, որոնք ուղղված են այդ երկրում գործող կառավարության և զինված խմբավորումների միջև ամիսներ շարունակվող հակամարտությունը կարգավորելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG