Մատչելիության հղումներ

Կոպենհագենում մի քանի օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել


Դանիա - Պայթյունի հետևանքով վնասված Հարկային գերատեսչության շենքը, Կոպենհագեն, 6-ը օգոստոսի, 2019 թ.
Դանիա - Պայթյունի հետևանքով վնասված Հարկային գերատեսչության շենքը, Կոպենհագեն, 6-ը օգոստոսի, 2019 թ.

Կոպենհագենում վերջին չորս օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այսօր վաղ առավոտյան քաղաքի բազմազգ թաղամասերից մեկում միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ, դրա հետևանքով վնասվել են պատուհաններ և շինության մուտքը, տուժածներ չկան:

«Անկասկած, տեղի ունեցածը դիտավորությամբ կազմակերպված գործողություն էր», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Յորգեն Բերգեն Սկովը:

Տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառներն ուսումնասիրվում են, արդեն հայտնի է, որ միջադեպից կարճ ժամանակ անց նկատվել է փախուստի դիմող տղամարդ, ում ոստիկանությունը փնտրում է:

Դանիական մայրաքաղաքում պայթյուն էր որոտացել նաև օգոստոսի 6-ին. լրջորեն տուժել էր հարկային գերատեսչության շենքը, թեթև վնասվածք էր ստացել մեկ մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG