Մատչելիության հղումներ

Փաշինյանը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։

Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։

Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG