Մատչելիության հղումներ

Լրագրող Իքրամ Ռագիմովը տեղափոխվել է մենախուց. նրա առողջական վիճակը վատթարացել է


Լրագրող Իքրամ Ռագիմով, արխիվ
Լրագրող Իքրամ Ռագիմով, արխիվ

Ադրբեջանական բանտում հացադուլ հայտարարած լրագրողը տեղափոխվել է մենախուց, Իքրամ Ռագիմովի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել են նրա հարազատները:

Ռագիմովը ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին և մեղադրվում է շորթման մեջ: Դեռևս ձերբակալությունից առաջ լրագրողը հայտարարել էր, որ իրեն հետապնդում են նախագահի օգնական Ալի Հասանովին քննադատելու համար: Նա նույնը պնդել է նաև դատարանում։

Հունիսին դատարանը նրան 5,5 տարվա ազատազրկման է դատապարտել, ի նշան բողոքի Իքրամ Ռագիմովը հենց դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG