Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք 4,5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալլ:
Ըստ ԱԻՆ-ի՝ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Կոթի գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 2 բալլ ուժգնությամբ: