Մատչելիության հղումներ

Ալեքս Իվոբին «Արսենալ»-ից տեղափոխվեց «Էվերտոն»


Անգլիական Պրեմիեր լիգայի «Էվերտոն» ֆուտբոլային ակումբն այսօր հաստատեց, որ 34 միլիոն ֆունտ ստերլինգ գործարքով «Արսենալ»-ից ձեռք է բերել հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեքս Իվոբիին:

«Էվերտոն»-ը Իվոբիի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Նիգերիացի կիսապաշտպանը «Արսենալ»-ի կազմում 149 խաղում 15 գոլ է խփել:

Իվոբիի տեղափոխման մասին հայտարարվեց Պրեմիեր լիգայում ամառային տրանսֆերների ժամկետը փակվելուց 4 ժամ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG