Մատչելիության հղումներ

BBC-ին Մարտի 1-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն ՀՔԾ-ից չի տրամադրվել, վստահեցնում են ծառայությունում


BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) չի տրամադրվել։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

«Ավելին, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն հուլիսի 9-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով», - հավելեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ երեկվա հրապարակման մեջ պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ այդ փաստաթղթերի, մասնավորապես, քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ, և որ գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը, հաղորդել էր BBC-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG