Մատչելիության հղումներ

Մարդկանց անցնելը առողջ սննդի կարող է նպաստել գլոբալ ջերմացման հաղթահարմանը․ ՄԱԿ-ի զեկույց


Եթե մարդկությունը սկսի քիչ միս ուտել, հող մշակել քիչ քանակությամբ քիմիկատներով և պաշտպանել անտառները, ապա գլոբալ ջերմացման խնդիրը կարող է հաղթահարվել՝ միաժամանակ լուծելով նաև երկրագնդի աճող բնակչությանը կերակրելու հարցը: Այսպիսի եզրահանգման է եկել ՄԱԿ-ը կլիմայի փոփոխության մասին իր վերջին զեկույցում:

Ըստ գիտնականների՝ մարդիկ չափից շատ տարածքներ են օգտագործում անասնաբուծության համար, այն դեպքում, երբ ավելի խելամիտ կլիներ նախապատվությունը տալ հողագործությանը, ինչը կարող է ավելի շատ երկրներ կերակրել: Անտառների պաշտպանությունը, ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, պետք է դառնա մարդկության առաջնահերթություններից մեկը:

Մասնագետները նաև ջրի պակասի կանխատեսումներ են անում, ինչի հետևանքով բերքատվությունը կարող է անկում գրանցել՝ ստիպելով մարդկանց դիմել միգրացիայի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի սննդամթերքի գների չդադարող աճի:

Բնապահպան ակտիվիստներն ու գիտնականները հույս ունեն, որ զեկույցը կարող է համոզել մարդկանց անցել առողջ սննդի, ինչը կնպաստի անտառների պահպանմանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

ՄԱԿ-ը համոզված է՝ կլիմայի փոփոխությունը կանգնեցնել կարող են ինչպես յուրաքանչյուր կառավարություն, խոշոր ընկերություն, այնպես էլ՝ յուրաքանչյուր մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG