Վրաստանում այսօր պետական դրոշները խոնարհված են՝ ի հիշատակ 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմի զոհերի:
Այսօր Վրաստանում նշում են օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցը, երկրով մեկ անցկացվում են հիշատակի արարողություններ:
Պատերազմական գործողությունների ընթացքում վրացական կողմից զոհվել է 408 մարդ, որից 170-ը՝ զինծառայողներ, 14-ը՝ ոստիկաններ, 224-ը՝ խաղաղ բնակիչներ: Ռազմական հակամարտության հետևանքով վրացական շրջանների ավելի քան 26 հազար բնակիչ դարձել է փախստական:
2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և հետագայում ռազմակայաններ ստեղծել այդ տարածքներում: Ի պատասխան՝ Թբիլիսին խզել է Մոսկվայի հետ դիվանագիտական կապերը, իսկ Վրաստանից անջատված Հարավային Օսիան և Աբխազիան հռչակել օկուպացված տարածքներ: