Մատչելիության հղումներ

Կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները․ Փաշինյան


Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդյունքում, ըստ վարչապետի, 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25 տոկոսով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30 տոկոս, Արցախից զանգերինը՝ շուրջ 40 տոկոսով, այնուհետև՝ մինչև 45 տոկոս, տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50 տոկոսով, այնուհետև՝ մինչև 65 տոկոս, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65 տոկոսով, այնուհետև՝ մինչև 75 տոկոս:

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները․ 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է, համապատասխանաբար, ելքային զանգերի համար՝ 38 դրամ, մուտքայինի համար՝ 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար՝ գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

«Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում», - գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG