Մատչելիության հղումներ

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»․ վարչապետ


Զբոսաշրջիկները Երևանի կենտրոնում, արխիվ

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մասնավորապես նշել է, որ՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինըէ 13 տոկոսով:

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում», - գրել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG