Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղըզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը


Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի մասնակիցները, 30-ը ապրիլի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղըզստան:

Հայաստանի վարչապետը Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG