ԱՄՆ-ի վերջերս նշանակված պաշտպանության նախարար Մարկ Էսպերը պաշտոնական առաջին այցը կատարել է Ճապոնիա: Տոկիոյում նա հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հետ:
Վարչապետի հետ հանդիպմանը Պենտագոնի ղեկավարը քննադատել է Չինաստանին և Հյուսիսային Կորեային: Չինաստանի մասին Մարկ Էսպերն ասել է, թե Պեկինի «ռազմական ագրեսիան ու տնտեսական գիշատիչ քաղաքականությունը խախտում է միջազգային կարգը, որը մենք մտադիր ենք պահպանել»:
Հյուսիսային Կորեայի մասին Մարկ Էսպերն ասել է, թե այն մնում է «լուրջ մտահոգություն»: