Մատչելիության հղումներ

Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով


Բելառուս - «Բելնեֆտեխիմ» ընկերության շենքը Մինսկում, արխիվ
Բելառուս - «Բելնեֆտեխիմ» ընկերության շենքը Մինսկում, արխիվ

Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով: Այդ մասին հայտնում է երկրի պետական նավթաքիմիական ընկերությունը՝ «Բելնեֆտեխիմ»-ը, նշելով, որ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի հետ։

Տարանցման նոր սակագինը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դրա նպատակն է փոխհատուցել Բելառուսի եկամուտների կորուստները՝ պայմանավորված տարանցվող նավթի ծավալների կրճատմամբ։

Ռուսական չմշակված նավթի որակի հետ կապված խնդիրների ի հայտ գալուց հետո Լեհաստանը, Գերմանիան և Չեխիան ժամանակավորապես կրճատել են դրա ներմուծումը, ինչի արդյունքում Մինսկը վառելիքի տարանցման եկամուտների կորուստներ է ունենում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG