Մատչելիության հղումներ

Բաքուն խստորեն դատապարտում է Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում


Հիքմեթ Հաջիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն վճռականորեն դատապարտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ Ստեփանակերտում արած հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:

«Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է: Դա մեր պատմական և անբաժանելի հողն է», - հայտարարել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ նման «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Թող ոչ մեկը չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG